Մերտենցի նոր պայմանագիրը ստորագրվել է 2 + 1 սխեմայով․ «Նապոլի»
ՍպորտԻտալական ֆուտբոլային ակումբի կայքի համաձայն՝ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի և «Նապոլիի» միջև կնքված նոր պայմանագիրը երկու տարով է կնքվել՝ ևս մեկ մրցաշրջանի երկարաձգման հնարավորությամբ:
Չորեքշաբթի օրը «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարեց 33-ամյա խաղացողի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Մերտենսը «Նապոլիի» կազմում խաղում է 2013 թվականից, իսկ հունիսին դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում խփելով 122-րդ գոլը: