«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դե Յոնգը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սևիլիայի» հետ հանդիպումը
Sport«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկի դե Յոնգը վնասվածքի պատճառով չի մասնակցի Իսպանիայի ֆուտբոլի առաջնության արտագնա հանդիպմանը «Սևիլիայի» դեմ խաղում, հայտնում է «Կապույտների» պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Դե Յոնգը, պաշտպան Սամուել Ումտիտին և կիսապաշտպան Սերգի Ռոբերտոն չեն լինի այն 23 խաղացողների թվում, ովքեր կմասնակցեն «Սևիլիայի» հանդիպմանը։ Հունիսի 19-ին տեղի կունենա «Սևիլիա» - «Բարսելոնա» 30-րդ տուրի հանդիպումը: