«Նապոլին» 11 մետրանոց հարվածով հաղթեց «Յուվենտուսին» և նվաճեց Իտալիայի գավաթը
ՍպորտՖուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Նապոլին» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց թուրինյան «Յուվենտուսին» և նվաճեց գավաթը: Չորեքշաբթի օրը Հռոմում առանց հանդիսականների անցկացվող հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0: 0 հաշվով: Պատմության մեջ վեցերորդ անգամ «Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթը: