Վաղարշակ Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Կոպիրկինի հետ
Արտաքին ՔաղաքականԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հեռախոսազրույց ունեցա ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Երկրում և աշխարհում տիրող դրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների զարգացման ճանապարհին։
Տվյալ համատեքստում քննարկեցինք ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի իմ կողմից գլխավորած
ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված առաջնահերթություն ունեցող մի շարք հարցեր։
Խոսեցինք մինչ այժմ ենթահանձնաժողովի կողմից տարված աշխատանքների,
հետագա համագործակցության տեսլականի շուրջ, ինչպես նաև հեռախոսազրույցի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպման վերաբերյալ»,- գրել է նա։