Ոստիկանները դատարանի բակից բերման ենթարկեցին քաղաքացիների
ՀասարակությունՔիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիներից մի քանիսին:
Նշենք, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը դատարանում է։
Դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ընթանում է դռնփակ։