Ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan-ը, Niva-ն ու Lada-ն
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan, ВАЗ 2121 և Lada մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Կայքը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ առանց պաշտպանիչ դիմակի էին ու ճանապարհային ոստիկանները իրենց ավտոմեքենայի միջից նրանց էին տալիս դիմակներ ու հորդորում էին, որպեսզի բոլորը պահեն սոցիալական հեռավորությունն ու կրեն պաշտպանիչ դիմակներ: