About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov 

Վենետիկի հանձնաժողովը հաստատում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի իրավացիությունը

Right

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։

Ավելին, դրանից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։

«Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան․ պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն: Ինչևէ, քրեական օրենսդրության մեջ առկա դրույթների մեծամասնությունը անուղղակիորեն հղում է կատարում սահմանադրությանը՝ մեջբերելով սահմանադրական սկզբունքները՝ ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ վերաբերում կոնկրետ սահմանադրական ինստիտուտների, ինչպիսին խորհրդարանն է:

Կարևոր է շեշտել Հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: Շատ, անդամ պետություններ վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու արարքին որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար և անիրավաչափորեն փոփոխելու մտադրություն կամ փաստացի փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում: Հանձնաժողովը նշում է նաև, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք են դավաճանությունը, ապստամբությունը կամ խռովությունը սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր՝ զուգակցված նշված բռոնությունը կամ հարկադիր գործողություններն ընդդեմ սահմանադրական կարգի կամ վերաբերելի այլ պաշտպանվող շահի դեմ ուղղորդելու դիտավորության (կամ փաստացի փորձի) հետ: Այն դրույթները, որոնք չեն պահանջում բռնություն կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման դիտավորություն, սովորաբար նախատեսում են ավելի հատուկ արարքներ (օրինակ, հակասահմանադրական կուսակցության կամ միավորման գրությունների և խորհրդանիշերի տարածում և օգտագործում ), որոնք ևս, էստ էության, համարվում են հակասահմանադրական:

Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հարգելով քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքի սկզբունքը և օրենքներում հանցավոր արարքների բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանումների առկայության պահանջը,  սահմանադրական կարգը և սահմանադրական կարգը տապալելու հասկացությունների վերաբերյալ անճշտությունների քննադատությունը կարող է մեղմացվել, քանի որ  կարծես թե  անդամ պետությունների միջև «համաձայնություն» կա այս հասկացությունները թողնել անորոշ կամ չսահմանված: Վերոգրյալը թույլ է տալիս հանգել հետևության, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձևակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ և ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձևակերպումներից։ Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող «սահմանադրական կարգ» կամ «սահմանադրական կարգը տապալել» հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն և դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում, ինչպես քրեաիրավական՝ ճնշող մեծամասության նորմերի դեպքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ Հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։ Հանձնաժողովն այդ և ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը: Եվ այնպիսի տարբերություններն, ինչպիսիք արտահայտված են հանցակազմում օգտագործվող եզրույթներում, չեն դիտվել որպես դրանք անորոշ դարձնող։ Ավելին, Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որևէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության մասին քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։ Կարևոր է փաստել, որ «սահմանադրական կարգ» հասկացության՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մեկնաբանությունը սահմանված է եղել և սահմանված է սահմանադրական իրավունքի գիտական, ուսումնական և ուսումնաօժանդակ գրականության մեջ, ինչը կարևոր նշանակություն ուներ, նաև մասնագիկատական խորհրդատվությամբ, արարքը կատարելիս թույլատրելի վարքագծի սահմանները գիտակցելու և այն դրան համապատասխան կառուցելու համար։

«Սահմանադրական կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավունքում, որում շեշտադրված են սահմանադրաիրավական այն արժեքները, որոնք միջազգային փորձի ուսումնասիրությամբ թվարկված են նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, ընտրություններ և այլն։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությոնների հանցակազմերի որոշակիության ապահովման համար, ըստ միջազգային փորձի, կարևոր նշանակություն ունեցող՝ բռնության հատկանիշը ևս Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին և այն հետևանքները՝ սահմանադրական կարգի տապալման բովանդակությունը կազմող սահմանադրաիրավական արժեքների վնասումը, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan border
Most Popular