Հանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ Անանյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Քաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ) Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» 

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված նամակը

Բլոգոսֆերա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված նամակն ու գրել․

«Ամենասկզբից ասեմ, որ 2019թ. հունիսի 26-ին վարչապետի կողմից ինձ ուղարկված այս աշխատանքային նամակը հրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ։

Նաև ասեմ, որ եթե կասկածողներ կան դրա իսկության մեջ, կարող եմ հրավիրել և մեյլերը ցույց տալ։

Հիմա անցնեմ բուն թեմային։ Երկար է մի քիչ, բայց կփորձեմ չձանձրացնել ու պարզ գրել։

2019թ. ամռանը կառավարությունը օրենքի նախագիծ ուղարկեց ԱԺ, որով փակում էր օրենքի մի «սողանցք»։ Այդ սողանցքի օգնությամբ որոշ նորաստեղծ ընկերություններ սկսել էին մետաղի ջարդոնը արտահանել՝ առանց տուրք վճարելու (հայկական ծագման սերտիֆիկատ ստանալու շնորհիվ)։

Մի քանի ամսում արտահանման ծավալներն այնքան արագ աճեցին, որ այդ ջարդոնով աշխատող տեղական արտադրողների համար հումքից զրկվելու ռիսկ առաջացավ։

Նախագիծը եկավ ԱԺ հրատապ ռեժիմով, և պետք է արագ ընդունվեր՝ երկրորդ ընթերցումը առաջինից 24 ժամ հետո։ Այսինքն, կառավարությունը ցանկանում էր օր առաջ լուծել այս խնդիրը։ Օրենքով սահմանվում էր, որ անկախ ծագման աղբյուրից՝ արտահանման դեպքում պետք է տուրք վճարել։

Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները, բնականաբար, սկսեցին բողոքել։ Անգամ բեռնատարներով փողոց էին փակել։ Նրանք ասում էին, որ իրենք հավաքում և արտահանում են թեթև մետաղների ջարդոն (օրինակ, մեքենաների կմախքներ), որոնք Հայաստանում, միևնույն է,ոչ ոք չի գնում և օգտագործում։ Ասում էին, որ նաև բնապահպանական խնդիր են լուծում։ Նաև ասում էին, որ իրենք ծախսեր են արել, տեխնիկա են գնել, պայմանագրեր են կնքել, իրենց ժամանակ է պետք, իսկ կառավարությունը ցանկանում է միանգամից փակել ջարդոնի արտահանման ճանապարհը։

ԱԺ-ում, ինչպես միշտ, որոշում կայացնելուց առաջ սկսեցինք ծանրութեթև անել։
Նախ հասանք նրան, որ կառավարությունը համաձայնեց 24-ժամյա ռեժիմից հրաժարվել։
Մենք մեկ շաբաթ ժամանակ ստացանք մինչև երկրորդ ընթերցում։ Այդ ընթացքում հանդիպեցինք ջարդոն արտահանողների հետ, մի քանի պատգամավորներով այցելեցինք մետաղների ընդունման բազաներ, մետաղի ջարդոնով աշխատող գործարաններ, մեր աչքով ամեն ինչ տեսանք, համոզվեցինք, որ տեղական արտադրողները ունեն այդ հումքի, այդ թվում՝ մեքենաների կմախքների կարիքը։ Ընդունում են, վերամշակում և ցանկանում են ծավալներն ավելի մեծացնել։

Հետո նստեցինք, մասնագետների օգնությամբ հաշվարկներ արեցինք, տուրքի հավասարակշռված չափ որոշեցինք, որ տեղական արտադրողները հումքից չզրկվեն, և միևնույն ժամանակ՝ ջարդոնի ընդունման համար «ջրի գին» չսահմանեն։
Ջարդոն արտահանողներին 2 ամիս ժամանակ տվեցինք, որ հնարավորություն ունենան արդեն իսկ հավաքած ջարդոնը արտահանեն։ Իսկ տեղական արտադրողները հայտարարություն տարածեցին, որ պատրաստ են կգ-ը 40 դրամով ջարդոն ընդունել։
Մի խոսքով, ի վերջո եկանք կոնսենսուսային նորմալ լուծման։

Այդ ընթացքում, կառավարության հետ այս հարցով բավականին թեժ բանավեճեր ենք ունեցել՝ հրապարակային և ոչ հրապարակային։ Շատերը կհիշեն ելույթս, երբ ասացի, որ եթե ՊԵԿ-ը չի կարողանում ծանր մետաղները թեթևից տարբերել, ուրեմն մեզ այդպիսի ՊԵԿ պետք չէ։

Այդ նույն ընթացքում նաև վարչապետին էի գրել, որ խնդիր կա՝ ըստ էության, պաշտպանելով ջարդոնի արտահանմամբ զբաղվող փոքր տնտեսվարողների շահերը։ Սա, կրկնում եմ, մինչև այն պահն էր, երբ մենք հանդիպումներ ու այցելություններ ունեցանք, և ամեն ինչում ինքնուրույն համոզվեցինք։

Այս նամակը վարչապետի պատասխանն է իմ այդ նամակին։ Ուշադրություն դարձրեք ո՛չ միայն կոնկրետ մետաղի ջարդոնի խնդրին, այլ ընդհանրապես վարչապետի մոտեցմանը մեր երկրի տնտեսության տեսլականին։

Քանի որ առիթ եղավ, ասեմ, որ սա միակ դեպքը չի։ Ճիշտ լուծում գտնելու համար ցանկացած քիչ թե շատ լուրջ թեմա նման քննարկումներով անցնում է, երբեմն բուռն, որոնց մասին, բնականաբար, բարձրաձայն չի ասվում։

Ու այս ամենից հետո, ինչ-որ մեկը կանգնում ու հայտարարում է, թե մետաղի ջարդոն արտահանող ընկերությունը պատկանում է վարչապետին, ջարդոնի արտահանման մաֆիա է գործում նրա հովանավորությամբ, և այլն, և այլն...

Հետևությունները թողնում եմ ձեզ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան
Ամենադիտված