Թափանցիկ պաշտպանիչ հագուստով աշխատանքի ներկայացած բուժքույրը մոդել է դարձել (լուսանկար)
ԼուսանկարներՏուլայի շրջանային հիվանդանոցի բուքույր Նադեժդա Ժուկովան, ով հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աշխատանքի վայրում արված իր՝ բիկինով լուսանկարը տարածվեց համացանցում, պայմանագիր է կնքել սպորտային բրենդի հետ: Այս մասին նա հայտնել է ընկերության պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Աղջիկը պատմել է, որ մինչ օրս վատ է զգում իր շուրջ բարձրացած աղմուկից: Նա նշել է, որ լրագրողները զանգահարել են ընդհուպ մինչև իր ընկերներին՝ իր մասին տեղեկություններ իմանալու նպատակով:
Բուժքույրը խոստովանել է, որ դա «ուղղակի սարսափելի էր»:
«Ի՞նչն էր ինձ այդ պահին օգնում: Աշխատանքը՛: Ես շարունակում էի գնալ հերթափոխերին, և հաճելի էր, որ իմ գործընկերներն ինձ աջակցում էին: Նրանք ինձ ասում էին՝ «Մի՛ մտահոգվիր, դու գեղեցկուհի ես»»,- նշել է Նադեժդան:
Նշենք, որ ՌԴ առողջապահության նախարարությունը նկատողություն էր արել բուքրոջը՝ «բժշկական հագուստի պահանջներին չհամապատասխանելու փաստի կապակցությամբ»: