«Բարսելոնա»-ի համար դժվար կլինի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը»․ Պիկե
Sport«Բարսելոնայի» համար դժվար կլինի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Մի ապավինեք այն փաստին, որ մադրիդյան «Ռեալը» միավորներ կկորցնի, ասել է «կապույտների» պաշտպան Ժերար Պիկեն:
Ուրբաթ օրը «Բարսելոնան» 30-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Սևիլյայի» հետ։ Կատալոնական ակումբը երեք միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին»: «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ հաղթանակի դեպքում «Արքայական ակումբը» լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջին շարքում կլինի: «Վերլուծելով անցյալի խաղերը՝ մենք կարող ենք ասել, որ մեզ համար շատ դժվար կլինի չեմպիոնությունը նվաճելը», - մեջբերում է Պիկեին «Reuters»֊ը: «Միավորներ կորցրեցինք, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի փորձենք տիտղոսը նվաճել»։ «Դա շատ համառ խաղ էր, մենք լավ խաղացինք, բայց ինձ թվում է, որ մենք կորցրեցինք երկու միավոր, քանի որ ավելի շատ գոլային պահեր ունեինք, իսկ մրցակիցը խաղավերջում հոգնած էր թվում: Բայց դա «Չեմպիոնների լիգա» էր, այնպես որ, չպետք է զարմանանք, որ հանդիպումը դժվար էր», - ավելացրել է ֆուտբոլիստը: