Մոսկվայում ուժեղ ամպրոպի ու անձրևի հետևանքով ավտոմեքենաները սկսել են «նավարկել» փողոցներով․ Baza (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի մի շարք շրջաններում այսօր դիտվել է ուժեղ ամպրոպ ու փոթորիկ, հայտնում է Baza-ն։ Տեղ֊տեղ նաև խոշոր տրամաչափի կարկուտ է տեղացել։ Բնակիչները պատմել են, որ փողոցում այնպիսի հեղեղ է առաջացել, որ ավտոմեքենաները սկսել են լողալ ջրի մեջ։ Մայրաքաղաքում միաժամանակ նկատվել է և՛ ամպրոպ, և՛ ձյուն, և՛ անձրև և՛ կարկուտ: Նրանք տեսագրել ու լուսանկարել են մոսկովյան հեղեղը և տեղադրել սոցկայքերում։