Զբաղվեք «հույզերի հիգիենայով»․ Դալայ-Լամա
Գիտություն և ՄշակույթԴալայ-Լամա XIV-ը մարդկանց հորդորել է սովորել աշխատել սեփական բացասական հույզերի վրա՝ օգտագործելով հնդկական կրոնական տրակտատներում գրանցված դարավոր փորձը: Շաբաթ օրը տիբեթական բուդդիզմի հոգևոր առաջնորդը առցանց հանդիպում է անցկացրել գիտնականների և փիլիսոփաների հետ: Նա խոսել է կենսունակության և կարեկցանքի, ինչպես նաև գիտության դերի մասին ինքնակերտման հարցում: «Մենք ունենք «մարմնի հիգիենա» հասկացողություն, ուստի պետք է ունենանք նաև «զգացմունքների, հույզերի հիգիենա»։ Դժբախտաբար, այժմ կրթությունը ուշադրություն է դարձնում կյանքի նյութական կողմին՝ մոռանալով հոգևորի մասին», - ասել է Դալայ-Լաման: