«Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Հարթը հունիսի վերջին կլքի «Բերնլին»․ BBC
SportՀունիսի վերջին Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջո Հարթը կհեռանա «Բերնլիից», հայտնում է BBC-ն:
Գործակալության համաձայն` ակումբի ղեկավարությունը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը 33-ամյա դարպասապահի հետ մինչև մրցաշրջանի իրական ավարտը, ուստի, հուլիսի 1-ից Հարթը ազատ կլինի:
Հարթը միացել է «Բերնլիին» 2018-ի ամռանը, երբ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը ավարտվել էր: Այս մրցաշրջանում Հարթը անցկացրել է ընդամենը երեք հանդիպում (երկուսը Անգլիայի գավաթի խաղարկությունում, մեկը՝ Անգլիայի լիգայի գավաթում), մինչդեռ նա երբեք դաշտ չի մտել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում: