Այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին. Միհրան Պողոսյան
ԻրավունքԱյսօր Ազգային ժողովում ուղիղ եթերով ականատես կլինենք սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու հանցակազմերին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Փոքրիկ գաղտնիք բացեմ Ազգային ժողովի պատգամավորների համար՝ Սահմանադրության 96-րդ հոդվածը Ձեզ չի ազատում սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվությունից: Իսկ Վենետիկի հանձնաժողողի եզրակացության ուղղակիորեն հակասող սահմանադրական փոփոխություններ ընդունելն արձանագրում է Ձեր «չարամիտ դիտավորությունը»», - գրել է Պողոսյանը: