«Կրակեք նրա վրա, եթե կարող եք նշան բռնել»․ վրաց լրագրողը անպարկեշտ է արտահայտվել Պուտինի մասին
ГрузияՎրացական «Mtavari Archi» հեռուստաալիքի լրագրող և հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան անպարկեշտ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: «Post Factum» վերլուծական ծրագրի ընթացքում նա նաև ասել է, որ չի վախենում փամփուշտից: «Կրակեք նրա վրա, եթե կարող եք նշան բռնել», - ասել է Գաբունիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գաբունիան Պուտինի մասին իր անպարկեշտ արտահայտությունների համար հետապնդվում էր ռուս տղամարդու կողմից, ով փորձում էր սպանել նրան։ Ավելի ուշ վրացական իշխանությունները Գաբունիային պետական հովանավորչության տակ վերցրեցին՝ պաշտպանելու սպանության սպառնալիքից։