ԱՄՆ մուտքի վիզաների համար նոր սահմանափակումներ կգործեն․ Թրամփ․ Fox News
ԱՄՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս կհայտարարի Միացյալ նահանգներ մուտքի վիզաների նոր ահմանափակումների մասին։ Նա դրանք բացատրել է այն հանգամանքով, որ աշխատանքի փնտրտուքով երկիր մուտք գործող մարդկանց թվի նվազման անհրաժեշտություն կա։ Նախագահը դեռևս չի նշել, թե կոնկրետ ինչ սահմանափակումների մասին է խոսքը՝ հայտնելով, որ դրանց մասին ինքը կխոսի առաջիկա օրերին։ Fox News-ի լրագրողի հարցին, թե այդ սահմանափակումներում բացառություններ լինելու են, թե ոչ, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դրանք շատ քիչ կլինեն։