«Ռեալը» Իսպանիայի առաջնությունում դարձավ առաջատարը՝ հաղթելով «Ռեալ Սոսյեդադին»
СпортՖուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Ռեալը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»:
Հանդիպումը Սան Սեբաստիայում ավարտվեց 2: 1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: «Մադրիդի» կազմում գոլի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսը (50-րդ րոպեին՝ տուգանայինի մատույցից) և Քարիմ Բենզեման (70-րդ րոպեին):
Լրացուցիչ ցուցանիշներով «Ռեալը» վաստակեց 65 միավոր և դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատարը՝ առաջ անցնելով «Բարսելոնայից»: 47 միավորով «Ռեալ Սոսյեդադը» գրավեց վեցերորդ տեղը: