Ասում են՝ ափալ-թափալ նիստ եք արել, ամո՛թ է․ ՍԴ անդամ (տեսանյութ)
Տեսանյութեր«Նայեք վենետիկցիների կարծիքը։ Էս իշխանությանը ոնց պետք է էդպես ներկայացնում է նրանց դիրքորոշումը։ Մի ղեկավարվեք միայն իշխանության մեկնաբանություններով, թե ինչ է ասել Վենետիկը, բացեք ու նայեք վենետիկցիների կարծիքը՝ կետերով։ Ուղղակի գրած է՝ ձեր արածը չի համապատասխանում մեր ասածին, ինչու եք ասում, որ սա դրական կարծիք է ու համահունչ է. չի կարելի այդպես։ Մի օրվա մեջ, մի ժամվա մեջ Սահմանադրություն եք փոխում. դա աննորմալ ընթացք է»,- նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
Անդրադառնալով երեկ տարածված տեղեկություններին, թե ՍԴ անդամները նիստ են անցկացրել, Թոխյանն ասաց․ «Պառլամենտում եղան հերյուրանքներ, թե իբր մենք ափալ-թափալ նիստ եք արել, Քոչարյանի գործը մտցրել եք․․․ ամո՛թ է։ Դա բնական ընթացք է։ Վենետիկցիների որոշումը ստացել ենք ուրբաթ, առաջին աշխատանքային նիստի 10 հարցի մեջ ավելացրել ենք ևս մի քանի, այդ թվում՝ այդ հարցը։ Եթե հետին մտքեր ունենայինք հուլիսի 7-ից շուտ կնշանակեինք»,- ասաց նա։