Սերխիո Ագուերոն կհետազոտվի Բարսելոնայում
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բուժզննում կանցնի ծնկի վնասվածքի համար, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը: Երկուշաբթի օրը Ագուերոն ծնկի վնասվածք ստացավ Անգլիայի առաջնության «Բարնլիի» հետ խաղում (5-0): Ֆուտբոլիստի հայրը` Լիոնել դել Կաստիլոն, ավելի վաղ հայտարարել էր, որ Ագուերոն, ամենայն հավանականությամբ, վիրահատության կարիք կունենա վնասվածքի պատճառով, որը կատարվելու էր հինգշաբթի կամ ուրբաթ օրը՝ Բարսելոնայում: Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 32 խաղում այս մրցաշրջանում խփել է 23 գոլ: