«Գյուղ առ գյուղ շենացնելու ենք». Սուրեն Պապիկյանը՝ ջրահեռացման համակարգերի կառուցման և վերանորոգման մասին
ՀասարակությունՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է իր՝ «Գյուղ առ գյուղ շենացնելու ենք» շարքը:
«Սուբվենցիոն ծրագրերի կենսական բաղադրիչներից է նաև համայնքներում տարիներով մաշված կամ իսպառ բացակայող ջրամատակարարման, նաև ջրահեռացման համակարգերի կառուցումն ու վերանորոգումը:
Արդեն իսկ ընթացքի մեջ են հետևյալ ծրագրերը
- Լոռու մարզ
- Լուսաղբյուր համայնքում ոռոգման ցանցի նորոգում
- Ծաղկաբեր համայնքի 1-ին փողոցի ջրագծի նորոգում
- Գեղարքունիքի մարզ
- Ծովինար համայնքում ոռոգման առուների կառուցում
- Վերին Գետաշենում ոռոգման ներքին ցանցի վերակառուցում»,- գրել է նախարարը և հրապարակել լուսանկարներ: