Պուտինը շնորհավորել է Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ
RussiaՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է զորահանդեսին մասնակցող զինվորականներին և հյուրերին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Այս հաղթանակը, ինչպես նշել է պետության ղեկավարը, որոշեց մոլորակի ապագան և հավերժ մնաց պատմության մեջ։
«Շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Այս հաղթանակը որոշեց մոլորակի ապագան՝ հավիտյան մնալով պատմության մեջ՝ մասշտաբի, նշանակության առումով՝ որպես հոգևոր, բարոյական բարձրագույն, վեհագույն հաղթանակ», - ասել է Պուտինը Կարմիր հրապարակում ընթացող «Հաղթանակի տոնակատարության» առիթով: