Պուտինը գոհ է․ Ռիա նովոստի
ՀասարակությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Կարմիր հրապարակում անցկացված շքերթից, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Զորահանդեսն ավարտվելուց հետո պետության ղեկավարը, օտարերկրյա գործընկերների հետ միասին, շրջել են հրապարակով, ապա գնացել Ալեքսանդրյան պարտեզ՝ ծաղիկներ խոնարհելու զինվորի հուշարձանի մոտ:
Երբ հանդիսականները բղավել են՝ «Ինչպե՞ս անցավ շքերթը», պետության բութ մատը վեր է բարձրացրել՝ ի նշան հավանության: Ավելի ուշ` նա հայտնել է, որ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսը անցել է ամենաբարձր մակարդակով։ Կազմակերպիչները և զինծառայողները «հոգի էին դրել» շքերթի կազմակերպման մեջ։ Ինքը գոհ է։
Հիշեցնենք, որ ամենամյա մայիս 9-ին տեղի ունեցող Հաղթանակի զորահանդեսը, համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով, հետաձգվել էր։ Այն տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 24-ին: