«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը Դևիդ Լուիի և ևս երեք ֆուտբոլիստի հետ
СпортԼոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Դևիդ Լուիի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Բրազիլացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է 1 մրցաշրջանի համար: Այս մրցաշրջանում Լուին «Արսենալի» կազմում խփել է 2 գոլ տարբեր մրցաշարերի 33 խաղում: Պայմանագրերը պաշտպան Պաբլո Մարի Վիլարի և Սեդրիկ Սոարեսի և կիսապաշտպան Դանի Սեբալոսի հետ երկարաձգվել են մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը: Նշվում է, որ «Արսենալում» հանդես եկող Վիլարն ու Սուարեշը լիաժամկետ պայմանագրեր կստորագրեն լոնդոնցիների հետ, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: