Արայիկ Հարությունյանը՝ Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատման դիմումի մասին
ПолитическиеՆորություն լինի, կիմանաք էլի: Այս մասին, այսօր՝ հունիիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատվելու մասին դիմումին:
Դիտարկմանը, թե արդեն մեկ ամիս է, որ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, բայց դեռ այն չի ստորագրվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նորություն լինի, կիմանաք էլի: Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել եւ իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացնում, Սմբատ Գոգյանին եւս հրավիրել էին: Գիտեք, որ դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով ամբողջ մամուլը տարբեր հայտարարություններով: Սմբատ Գոգյանը գնացել եւ հրաժարվել է հանցագործությանի մասին հայտարարություն տալ: Իրավապահները մերժել էին վարույթը ընդունել, քանի որ բավարար ապացույցներ չեն եղել»: