Միլանի ֆուտբոլիստ Մուսաչիոն վիրահատվել է և 4 ամիս չի մասնակցի խաղերին
Սպորտ«Միլանի» պաշտպան Մատեո Մուսաչիոն ձախ կոճի վիրահատության է ենթարկվել, հայտնում է իտալական ֆուտբոլային ակումբի կայքը: Նշվում է, որ 29-ամյա արգենտինացու վերականգնման գնահատված ժամանակահատվածը կլինի չորս ամիս: Այս մրցաշրջանում Մուսաչիոն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում։