«Black Lives Matter» շարժման ակտիվիստը կոչ է արել քանդել Հիսուսի «եվրոպական» արձանները
Աշխարհ«Black Lives Matter» շարժման ակտիվիստ, նախկին քահանա Շոն Քինգը կոչ է արել քանդել Հիսուս Քրիստոսի «եվրոպական» արձանները: Նրա խոսքով՝ բաց մաշկի գույն ունեցող Հիսուսը սպիտակ ռասայի (եվրոպոիդ) գերակայության արտացոլման ձև է: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Աստվածաշնչում, երբ Հիսուսի ընտանիքը ցանկացավ թաքնվել և խառնվել տեղի բնակչության հետ, կռահեք, թե ուր գնացին: Եգիպտո՛ս: Եվ ոչ Դանիա: Քանդե՛ք արձանները»,- նշել է նախկին քահանան:
Քինգի գրառումն ավելի քան 15 հազար մեկնաբանություն է հավաքել: Օգտատերերից շատերը շեշտել են, որ ամեն ազգ պատկերել է Քրիստոսին իր նման: Օգտատերերից մեկն էլ նշել է, որ Քրիստոսի եվրոպական արձանները քանդելը նույնպես ռասիզմի դրսևորում է: