Տիգրան Ուրիխանյանը կստորագրի ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու ձևաթուղթը, ժողովրդի ընդդիմադիր հատվածը Ձեզ է սպասում. «Ալյանսը»՝ ԼՀԿ-ին
Բլոգոսֆերա«Ալյանս» կուսակցությունը, որպես իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, գոհունակություն է հայտնում, որ ԱԺ-ում իր ներկայացուցիչ պատգամավորի մեկնաբանությունները զգոնության ու սթափության աստիճանի ազդեցություն ունեցան «Լուսավոր Հայաստանի» մեր չափազանց հարգելի գործընկերների համար, և հարգարժան պարոն Գորգիսյանը, չպատասխանելուվ Միքայել Մինասյանին, որն անվանել էր Էդմոն Մարուքյանին պսևդոիրականության ստրուկ, ինչ-որ պատասխաններ էր գրել իրենց չափազանց հարգալից ու կոռեկտ քննադատած պատգամավորին, հայտարարեց, որ նրանք պատրաստ են ստորագրել ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ալյանս» ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գաբրիելյանը, պաշտոնապես պատասխանելով ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար մեծարգո պարոն Գ. Գորգիսյանին:
«Սիրով հայտնում ենք, որ ԱԺ-ում մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը, որից հետո մնում է միայն Ձերը։ Ժողովրդի ընդդիմադիր հատվածը Ձեզ է սպասում և հույսով է, որ կմնաք Ձեր խոսքի տերը ու չեք խաբի։ Մեծագույն հարգանքներով՝ Ա. Գաբրիելյան»,- գրել է նա: