ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը Քոչարյանի փաստաբանների կողմից սխալ քայլ էր. Էդմոն Մարուքյանը
PoliticalՄեր դիրքորոշումը հայտնելուց հետո որեւէ իրողություն չի փոխվել, որեւէ գնդակ չի նետվել մեր դաշտ: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարեւանյանը հայտարարել է, որ իրենք իրենց քայլն արեցին, հիմա տեսնենք, թե «Լուսավոր Հայաստանն» ինչ կորոշի, դրանով գնդակը նետելով ԼՀԿ-ի դաշտ:
«Երկրորդ նախագահ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում, մեկը պաշտպանական թիմն է ներկայացրել, մյուսը՝ դատարանն է ներկայացրել: Հիմա Քոչարյանի փաստաբանական թիմը իր դիմումը հետ է վերցնում: Նախ դա սխալ քայլ է, որովհետեւ ամեն դեպքում՝ գործը քննվելու է եւ իրենց դիմումը կարեւոր էր, որ մնար ՍԴ-ում: Մենք նույնպես կարծում ենք, որ պետք է անպայման այդ գործով որոշում լինի: