Հիմա մենք կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև. Ստեփան Դանիելյան
БлогосфераՔաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«1918-ին Հայաստանի ստեղծումը աշխարքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք էր: Հայաստանի հետ զուգահեռ տասնյակ նոր երկրներ էին ստեղծվել, իսկ ոմանք՝ կործանվել: Դա շախմատային պարտիայի արդյունք էր՝ ոչ կանխորոշված, բայց խաղի ընթացքում շանս պարունակող: Մենք այդ շանսը 30% ենք իրացրել ու դրանում մենք ենք մեղավոր:
1991-ի անկախությունն էլ էր աշխարքաղաքական փոփոխության հետևանք, ղարաբաղյան պատերազմն էլ էր դրանով թելադրված: Իսկ մինչ այդ, 1828-ին, արդեն ռեգիոնալ աշխարքաղաքական փոփոխությունների արդյունքում էր, որ հայերը ազգային օջախի ստեղծման շանս ստացան:
Հայաստանի ստեղծման պատճառն այն չէր, որ Ռուսաստանը հայերին սիրում էր, կամ որևէ մեկին չէր սիրում, դա աշխարքաղաքական խճանկարի պարտադրանքն էր՝ ուժերի բալանսի վրա կայացրած, հիմնված որոշում կայացնողների քաղաքական շահի վրա:
Փոքր երկրներն առաջանում ու ոչնչանում են մեծ երկրների աշխարքաղաքական բալասի փոփոխությունների հետևանքով, ու հաճախ սահմանները քանոնով են գծում, առանց ուշադրություն դարձնելու այնտեղ բնակվողների կարծիքների վրա:
Հիմա մենք նույնպես կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև՝ մեծ ցնցումներ, վերադասավորումներ են սկսվում՝ ակնհայտորեն, ու հիմա դա է առաջնայինը: Այս պայմաններում «հեղափոխություն-հակահեղափոխություն» մտքի վարժանքի հետևանքով այնպես չլինի, որ մենք նորից խոսենք «հայի ետին խելքի» ու թուրքի «դիվանագիտական տաղանդի» մասին: Ամեն ինչ խանխատեսի է ու բավականին թափանցիկ»: