Մոսկվայում բացվում են սահմանադրական փոփոխությունների համար քվեարկության ընտրատեղամասերը․ Ռիա Նովոստի
ՌուսաստանՄոսկվայում բացվել են Սահմանադրության փոփոխություններին վերաբերող քվեարկության տեղամասերը։ Ընտրողները կկարողանան իրենց ձայնը տալ 3,6 հազար ընտրատեղամասերում, որոնցից 178-ը` նախաքննական կալանավայրերում և հիվանդանոցներում: Տեղամասերը կգործեն ամեն օր՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ՝ ժամը 08:00-ից 16:00-ը։ Հուլիսի 1֊ին 45 հազար մարդ կմասնակցի Մոսկվայում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությանը։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղամասերում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անվտանգությունն ապահովելու համար։ Մինչև քվեարկության օրը՝ բոլոր յոթ օրվա ընթացքում տեսախցիկների հսկողություն կիրականացվի բոլոր տեղամասերում։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին, բայց այն հետաձգվեց երկրում տիրող համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին: