Ղազախստանի նախագահն աշխատանքից հեռացրել է կորոնավիրուսով վարակված Առողջապահության նախարարին․ Ռիա Նովոստի
ԱշխարհՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը հրամանագիր է ստորագրել առողջապահության նախարար Ելխան Բիրտանովին պաշտոնանկ անելու մասին, ով բուժվում էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից: Հունիսի 14-ին Ղազախստանի Առողջապահության նախարար Բիտանանովը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, և նրան ուղարկել են վարակիչ հիվանդությունների հիվանդանոց: «Պետության ղեկավարի հրամանով՝ Բիրտանով Ելխան Ամանտաևիչը ազատվել է Ղազախստանի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնից», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսեյ Ցոյը, ով նախկինում աշխատել էր որպես նախարարի առաջին տեղակալ, նշանակվել է Առողջապահության նախարար։