Պեդրո Ռոդրիգեսը պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ մինչև 2022 թվականը․ Football Italia
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կդառնա իտալական «Ռոմայի» խաղացող, հայտնում է Football Italia-ն: Հրապարակման համաձայն՝ 32-ամյա կիսապաշտպանը մինչև 2022 թվականը պայմանագիր կկնքի հռոմեական ակումբի հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Իսպանացու աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: Պեդրոն կմեկնի «Ռոմա»՝ որպես ազատ գործակալ:
Չորեքշաբթի օրը կիսապաշտպանը երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:
Պեդրոն հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2015 թվականից: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 18 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։