Ռաֆայելը յոթ տարի անց լքել է Մյունխենգլադբախի «Բորուսիան»
SportՄյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ռաֆայելը թիմում յոթ տարի խաղալուց հետո լքել է այն, հայտնում է գերմանական ֆուտբոլային ակումբի կայքը: 2013-ին Ռաֆայելը տեղափոխվեց «Բորուսիա» Կիևի «Դինամոյից»: Գերմանական ակումբի կազմում 35-ամյա հարձակվողն անցկացրել է 200 հանդիպում և դարձել 71 գոլի հեղինակ:
«Դա զուտ մարզական որոշում էր: Ռաֆայելը վերջին մի քանի տարիներին գլխավոր խաղացողներից մեկն է: Նա ակումբի համար շատ միավորներ է գրանցել», - ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը: Մյունխենգլադբախի ակումբը չի վերսկսի պայմանագրերը կիսապաշտպան Տոբիաս Ստրոբլի և պաշտպան Ֆաբիան Ջոնսոնի հետ, որոնք ավարտվում են մրցաշրջանի ավարտին: Նշվում է, որ «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Մաքս Գրունի հետ մինչև 2021 թվականի ամառ: