«Բարգավաճ Հայաստանը» դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ն նախօրեին հայտարարել էր, որ հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, սակայն դրա համար ԲՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ, անհրաժեշտ է «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու լիազորություն պատգամավորները չունեն: