ՍԴ աշխատակազմի ղեկավարին զրկել էին տեղաշարժման ազատության իրավունքից. Ռուբեն Մելիքյան
BlogosphereԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ահազանգ ստացա, որ Պռոշյան փողոցի վրա ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից։
Այն պահին, երբ Արգիշտի Կիվիրյանի հետ հասանք դեպքի վայր, ՃՈ աշխատակիցներն արդեն «վերադարձնում էին» Էդգար Ղազարյանի տեղաշարժման ազատությունը՝ առանց որևէ փաստաթղթավորման։
ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէր»։
Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին