Նիկոլ Փաշինյանը ցինիկորեն հարձակվել է ՍԴ-ի վրա. նրանք մեզ դեպի կործանում կտանեն. Ռուբեն Հակոբյան
PoliticalՉեմ թաքցնում, տխուր տպավորություն ունեմ, որովհետև պետության ներսում տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն այն մարմինն էր, որն իսկապես կարողացավ պայքարել իշխող ուժի դեմ, իսկ իշխող ուժ ասելով՝ հասկանում ենք մեկ հոգու: Այսօր մենք իսկապես պետք է վարձահատույց լինենք ՍԴ-ին, որովհետև իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցինիկորեն հարձակվել է Սահմանադրական դատարանի վրա: Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուբեն Հակոբյանը:
«Ներկա իշխանությունները, օգտագործելով կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ են ընդունում: Սահմանադրությունը գցում են ցեխաջրի մեջ, միևնույն ժամանակ հանրությանը ստիպում են ենթարկվել արտակարգ դրության կանոններին՝ առանց որևէ արտակարգ միջոց ձեռնարկելու նույն այդ հանրությանը համաճարակից պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը գործում է բացարձակ հակաօրինական դաշտում: Ինչպես ինքը իրականացրեց պետական հեղաշրջում, այնպես էլ այժմ նույն կերպ, ինչպես ինքն էր անում, պետական կարևորության օբյեկտները գրավելով, կլինի Ռադիոտունը, Հանրային հեռուստաընկերությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պետք է իրեն վռնդենք իշխանությունից»,- ասել է նա:
Ռուբեն Հակոբյանի պնդմամբ՝ ներկայիս իշխանությունները պետությանը տանում են դեպի ոչ մի տեղ կամ ավելի ճիշտ՝ դեպի կործանում: