«Եթե հանկարծ, ապա հանկարծ․․․»․ Գագիկ Ջհանգիրյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
Политические«Անլուրջ տեղեկությունները չեմ մեկնաբանում։ Եթե այդ տեղեկությունն իմանում եմ մամուլից, ուրեմն այն անլուրջ է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե իշխանությունը որոշել է խորհրդարանին որպես ՍԴ անդամ ներկայացնել նրա թեկնածությունը, չի բացառվում, որ նա ընտրվի նաև ՍԴ նախագահ։
Հետաքրքրվեցինք, եթե իր թեկնածությունն առաջադրվի՝ կհամաձայնի՞, Ջհանգիրյանն ընդհատեց․ «Է՜, Դուք ինձ հարցաքննում եք, ախր ես դատախազ եմ, իսկ դատախազը որպես վկա հարցաքննվելու իրավունք չունի»,- ասաց նա։
Մեր կրկնվող հարցին՝ այնուամենայնիվ, եթե հանկարծ առաջարկե՞ն․ «Եթե հանկարծ, ապա հանկարծ․․․»,- եզրափակեց Ջհանգիրյանը։
Նշենք, որ կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, որով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Ըստ irakanum.am-ի տեղեկությունների՝ իշխանությունն արդեն որոշել է, թե ովքեր են համալրելու ՍԴ նոր դատավորների շարքերը, որոնց թվում է նաև Գագիկ Ջհանգիրյանը։
Սոնա Հարությունյան