Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. ՍԱՏՄ
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա:
Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին:
Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս և ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին: