Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey 

ԶԼՄ-ների մասին նոր օրենքը կազդի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա․ ՌԴ դեսպանատուն

Foreign

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունըմի շարք ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի տեղեկատվական տիրույթում հայտնված   «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։

Մեկնաբանությունը մասնավորապես ասված է․  

«Որքան մենք հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքն օրենսդրական ակտի քննարկման մասին  է, որը նպատակաուղղված է Հայաստանում աուդիովիզուալ ԶԼՄ-ների իրավական հիմքերի գործառույթների մոդեռնիզացիային, ըստ էության «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի փոփոխությանը։

Բացի այդ կցանկանայինք ընդգծել, որ այս հարցը Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Ռուսաստանի հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:

Իհարկե մենք ուշադիր հետևում ենք քննարկումների ընթացքին։ Բայց ի՞նչ, եթե մի փոքր ավելի լայն դիտարկենք նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական տարածքի բավականին լուրջ վերափոխմանը:

Նոր պայմաններում արտասահմանցի հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռարձակողների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միջպետական ​​համաձայնագրի հիման վրա։ Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից:  Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ  նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին:

Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, լեզվային անվտանգությունը։ Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով ուղեկցումը։

Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։  Բայց դե ֆակտո ռուսերենը մինչ այսօր մեծ դեր է խաղում Հայաստանում, պարզապես օտար լեզու չէ։

Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

 Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված սենսացիոն իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։

 Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևերում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնել ընդունելի որոշում, հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը։

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի առանձնահատուկ դերի մասին, ինչը մեր հարաբերությունների իրականության ուղղակի արտացոլումն է: Այդ իրականություններն են որոշել հայ հասարակության հետաքրքրությունները ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ։

Ի դեպ, ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура»  հեռուստաալիքներն ունեն բավականին պատկառելի և կայացած լսարան։

Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները, ակամա հարց է առաջանում մալուխային փաթեթների հասանելիության մասին։ Եթե մարդը համարում է, որ հանրային մուլտիպլեքսի ալիքների փաթեթը չի բավարարում իր տեղեկատվական պահանջները, ստիպված է ընտրություն կատարել մալուխային հեռուստատեսության օգտին։ Միաժամանակ, համաձայնեք, որ Հայաստանում այսօր ամեն մեկը չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։  

Հաճախ լսում ենք տարբեր հանդիմանանք, ռուսական հեռուստաալիքների հաղորդումների բովանդակության վերաբերյալ։ Ինչպես ներկայացվում է, դա ավելի շատ նախընտրության հարց է։

Ընդհանրապես, ցանկացած ԶԼՄ, ներառյալ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որի հետ հեռուստադիտողը իրավունք ունի համաձայնել կամ չհամաձայնել։ Դրանք կարելի է նույնիսկ վիճարկել, քանի որ ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ։

Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։

Հայ խորհրարանականները կքվեարկեն, ելնելով սեփական պատկերացումներից իրենց երկրի և ժողովրդի շահերի մասին։ Ռուսաստանն անխոս կհարգի այդ առումով ցանկացած որոշում։ Միաժամանակ հույս ունենք, որ ներկայացված պատկերացումները կլրացնեն տարվող քննարկումների ընդհանուր պատկերը։

Ավելին, նոր օրենքը միանշանակ էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների   համալիր մասն է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to Armenia
Most Popular