ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության թիվը գերազանցել է ամենօրյա ռեկորդը․ Reuters
WorldՈւրբաթ օրը Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը հասել է 45 242-ի և սահմանել ամենօրյա նոր ռեկորդ, հայտնում է Reuters-ը։
Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի՝ COVID-19 ունեցող հիվանդների մահվան դեպքերը գերազանցել են 125 հազարը: Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ողջ ընթացքում գրանցվել է վարակի 2 467 510 դեպք, վերականգնվել է ավելի քան 663 հազար մարդ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճի ֆոնին մահացությունների թիվը նվազում է:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում վարակների թիվը գերազանցել է 9,4 միլիոնը, մահացել է ավելի քան 484 հազար մարդ: