Արթուր Մելոն կհեռանա «Բարսելոնայից» և կտեղափոխվի «Յուվենտուս»․ Marca
СпортԲրազիլացի ֆուտբոլիստ Արթուր Մելոն մրցաշրջանի ավարտին կլքի իսպանական «Բարսելոնան» և կտեղափոխվի «Յուվենտուս», հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ արդեն պայմանավորվել է անհատական հնգամյա պայմանագրի պայմանների շուրջ, որի համաձայն յուրաքանչյուր մրցաշրջանում նա կստանա մոտ յոթ միլիոն եվրո:
2018 թվականի ամռանը Արթուրը Գրեմիոյից տեղափոխվել է Բարսելոնա և այդ օրվանից անցկացրել 71 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: