Իտալիայի առաջնության խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Լեկսիին»
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով առավելության հասան «Լեկսիի» նկատմամբ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում: Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց 4: 0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Պաուլո Դիբալան (53-րդ րոպեին), Կրիշտիանու Ռոնալդուն (62-րդ րոպեին՝ տուգանայինի հարվածից), Գոնսալո Իգուաինը (83-րդ րոպեին) և Մատտիս Դե Լիգթը (85-րդ րոպեին):
«Յուվենտուսը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ յոթ միավորով առաջ անցնելով հռոմեական «Լացիոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: 25 միավորով «Լեչեն» 18-րդ շարքում է: