Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում. TikTok-ում սկանդալային տեսանյութ է տարածվում
Բլոգոսֆերա«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։
@bsra3438 Kilisenin sığ duvarları bir dakikalığına can buluyor... ##vanlife ##akdamar Van Akdamar kilisesinde ezan ##güzeltürkiye ##ramadanmubarak