«Դատավորը ի վիճակի չեղավ դիմադրելու...». նախկին պատգամավորը կալանավորվեց
ПравоԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։
«Դատավորը ի վիճակի չեղավ դիմադրելու` հաշվի առնելով իր փորձն ու կենսագրությունը»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։