Հունիսի 21-ի դրությամբ Հայաստանում 1400 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ Թորոսյան
ՀասարակությունՀունիսի 21-ի դրությամբ Հայաստանում 1400 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին հունիսի 26-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դա վարակվածների մոտ 7-8 տոկոսն էր այդ պահի դրությամբ:
«Համեմատելով այլ երկրների ցուցանիշի հետ, դա վատ թիվ չէ, իհարկե լավ կլիներ, որ ոչ ոք չվարակվի` ոչ մի բժիշկ, շտապօգնության վարորդ և այլք չվարակվեին, քանի որ իրենք առաջին գծում են հիմա գտնվում»,- ասել է նախարարը:
Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ եթե օրական 700 դեպք լինի, ապա համակարգը կդիմանա։ Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ այն այս պահին աշխատում է շատ լարված, հատկապես այն հատվածը, որն առանձնացվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար։