Եղեգնաձորում տանկի արկերի մարտագլխիկներ են հայտնաբերվել
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 16:00-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի երկու փրկարար ծառայող։
Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի արկի 12 մարտագլխիկներ են։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: