Կիրակին ամբողջապես անցկացրի Երևանի երկու շախմատային մարզադպրոցներ այցերով․ Մխիթար Հայրապետյան
Բլոգոսֆերա«Ինչպես ավելի վաղ նշել էի, կիրակին ամբողջապես անցկացրի Երևանի երկու շախմատային մարզադպրոցներ այցերով:
2-րդ շրջայցս Նուբարաշենի շախմատի մարզադպրոց էր: Փոքր տարածք զբաղեցող դպրոցն այս պահին լուրջ մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ գործում է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցին կից, որտեղ էլ այժմ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։