Այդ լկտի սուտը լավագույնս բնորոշում է Նիկոլ Փաշինյանի ողջ պերճանքն ու թշվառությունը․ Միհրան Հակոբյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ներկայումս պատգամավոր, նախկին ավտոտեսուչ Արմեն Խաչատրյանին բարի խորհուրդ տվեք՝ Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարը թող չնայի: Իր դեպքում իմաստ չկա, որովհետև նրան դուր է գալիս Վանո Սիրադեղյանի ասած՝ «թուլեքի թագավորությունում» կոճակ սեղմող աշխատել: Արմեն Խաչատրյանը գիտի չէ՞, որ «Սաշիկի արագաչափերի» միֆը լկտի սուտ էր: Եվ այդ լկտի սուտը լավագույնս բնորոշում է իր այսօրվա շեֆ Նիկոլ Փաշինյանի ողջ պերճանքն ու թշվառությունը:
Արմեն Խաչատրյանը դա գիտի, բայց նրան դուր է գալիս, երբ իրեն հայհոյանք ուտել են տալիս, որ իր կիսախելագար ու ալկոհոլը շատ հաճախ չարաշահող շեֆի ապօրինի հրահանգները ճշգրտորեն կատարելու է, հետո փակ ու գաղտնի քվեարկության վիդեոն ցուցադրելու է ում որ պետք է: Ով ով, բայց պատգամավոր Խաչատրյանը պետք է որ մյուսներից մի փոքր ավելի լավ հասկանա, որ շատ շուտով քրեական պատասխանատվություն է կրելու սահմանադրական հեղաշրջմանը մասնակցելու համար: Հուսանք՝ դատարանը ուսադիրները չի պոկի նախկին ավտոտեսուչի վրայից ու չի ստիպի արաղով թաթախել դրանք և ուտել: Իսկ մինչ այդ թող փող հետ գցի, որովհետև պարգևավճարների տեսքով ժողովրդի լափած փողերը կոպեկ-կոպեկ հետ է վերադարձնելու»: