ՃՏՊ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Emergency CaseՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 28-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 15 մ) եւ կողաշրջվել։ Կա մեկ զոհ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մեկ քաղաքացի։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւս երկու քաղաքացու եւ տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա․ բոլոր տուժածները (Կարեն Չ․, ծնված 1991 թ․, Վահե Մ․, ծնված 1991 թ․ եւ Հակոբ Մ․, ծնված 1993 թ․) հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ։
Բժիշկները Վահե Մ․-ի եւ Հակոբ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կարեն Չ․-ինը՝ ծանր, վերջինս այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Շենգավիթ» ԲԿ։
Փրկարարները Հմայակ Հ․-ի (ծնված 1992 թ․) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։