Greek torch relay for Paris 2024 kicks off Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev Armenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issue ‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chief Armenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migration The Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to Armenia Official welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential Palace The Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle East 

Իշխանությունը պետք է ազնիվ լինի՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս. Արկադի Խաչատրյան

Blogosphere

Իշխանությունը պետք է ազնիվ լինի՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իշխանական թեւի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը մարդկանցից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչեւ 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաեւ, որ իրենք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Ի պատախան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին եւ մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետեւյալը.

1.2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչեւ 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) եւ 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից):

2.Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին ՄԻՆՉԵՒ 150 հազ. դրամ աշխատավարձ, հետեւաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին եւ հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որեւէ էական բան չի փոխել:

3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հուվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով:

4.Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի եւ 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչեւ առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին:

5.Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչեւ 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից)(ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչեւ 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն:

6.Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն 6.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500դրամի) փոխարեն, այսինքն ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:

7.Թեեւ սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը եւս ս.թ. հուլիսի 1-ից սկսած համահարթ եկամտային հարկի ներդրումից առավելապես կամ էապես շահած այլեւս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:

8.Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչեւ 20%, եւ մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկմտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:

9.Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաեւ մատնացույց անել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից եւ այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետեւաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով:

10.Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային եւ մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության եւ տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է անշարժ գույքի հարկման մի նախագիծ, որով նախատեսվում է ներդնել հարկման նոր, սակայն անարդար, ոչ մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ եւ բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները եւ միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի եւ լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի եւ այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու եւ հորդորները հաշվի առնելու:

11.Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:

Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբեւէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, եւ մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երեւալու է: Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, եւ պարտավոր են լինելու կատարել հետեւյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի եւ երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետեւ շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ: Այս ամենին պետք է գումարել նաեւ անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը եւ այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաեւ սպասվող անշարժ գույքի գների անկումը, եւ ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը եւ ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:

12.Ի սեր Աստծո գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին եւ ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական եւ կարեւոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:

Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր եւ միայն մեծահարուստ մարդկանց եւ օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել եւ դրանով ավարտել:

13.ԵՒ եւս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թեւի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ: Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Նույնիսկ կարելի է «հուզվել»:

Առողջ եղեք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Greek torch relay for Paris 2024 kicks offArmenia Investigative Committee conducts searches at health ministry, medical centerAzerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,0003 best smartphones under $160Protest against draft law 'On Transparency of Foreign Influence' taking place near Georgian Parliament buildingWe welcome aspiration of Armenia and Azerbaijan to conclude peace treaty: Tokayev‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chiefYerevan and Astana to become sister cities: Mayor of Yerevan and Äkım of Astana signed agreementPapoyan and Shakkaliyev signed road map of trade and economic cooperation between governments of Armenia and KazakhstanUnidentified persons set fire to Armenian cemetery in FresnoArmenia's Yerevan, Kazakhstan's Astana become sister citiesTokayev: Kazakhstan ready to offer platform for Armenia-Azerbaijan negotiationsTehran airports reopenArmenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migrationThe Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to ArmeniaOfficial welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential PalaceArmenia PM, Kazakhstan president holding private conversationKazakhstan president arrives in ArmeniaSwedish Parliament member hopes Europe will view Armenia as part of European civilization in the futureThe Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle EastCNN: Iran UAVs and missiles fired at Israel failed to hit their targets Lebanon closed airspace, Jordan imposed a state emergency in all provinces IRNA: Iran fired first wave of ballistic missiles at targets in IsraelIran's supreme leader: Israel will be punishedBayer Leverkusen takes huge step towards ending Bayern Munich’s Bundesliga dominanceBlinken stands by US’ ‘ironclad commitment’ to defend Philippines amid fears of China conflictWhether you’re using a fancy camera or a smartphone, here’s how to take great eclipse photosPep Guardiola’s $1.26m watch makes headlines after Champions League matchWine Story: Van Ardi Wines are about Armenia's heritageIran should be sanctioned for ‘pirate operation’, Katz
Most Popular